Հանրագիտարան

Թեմզա գետ

Երկարություն`   334 կմ
Ավազան`   Հյուսիսային ծովի
Ջրի ծախս`   65,8 մ³/վ
Ակունք`   Կոնտսուոլդ բարձրություն
Բարձրություն`   110 մ
Գետաբերան`   Հյուսիսային ծով
Բարձրություն`   0 մ

Թեմզան (անգլերեն՝ Thames [ˈtɛmz], լատիներեն՝ Thamesis) — գետ է Մեծ Բրիտանիայի հարավում: Երկարությունը 334 կմ է, ավազանի մակերեսը`   15,3 հազ. կմ²:

Թեմզա գետը աշխարհի ամենամաքուր գետն է, որը հոսում է մեծ քաղաքներով: Ասում են, որ 50 տարի առաջ գետն այնքան աղտոտված էր, որ այն կոչել էին «կենասբանորեն մահացած գետ»: 1830-1860-ական թթ-ին հազարավոր մարդիկ մահացան խոլերիայից, որն առաջացել էր գետի աղտոտումից: Կեղտաջրերը լցնում էին Թեմզա գետը: Որոշվեց կառուցել մաքրման կայաններ`   ջրերը մաքրելու նպատակով: Մաքրման կայանները ծառայեցին բուն նպատակին. մարդկանց առողջությունը բարելավվեց, իսկ Թեմզա գետի ջուրը մաքրվեց: 1960-ական թթ-ին նոր օրենքներ ընդունվեցին, որոնք արգելում էին գործարաններին կեղտաջրերը լցնել գետը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: